Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Հայաստանն ու Բելառուսը բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործընկերային կապերի ներուժ ունեն

Հայաստանն ու Բելառուսը բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործընկերային կապերի ներուժ ունեն
01.07.2019 | 23:07

Բելառուսն ունի շատ բարձր կրթական համակարգ և Հայաստանի նման ներուժ՝ բարձր տեխնոլոգիական ոլորտը զարգացնելու համար՝ հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Մինսկում Բարձր տեխնոլոգիաների պարկ այցելությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին: «Արդեն երկրորդ անգամ եմ այցելում այս «Տեխնոպարկ»-ը, որը հնարավորություն է տալիս ապահովել նոր տեխնոլոգիաների զարգացումը Բելառուսում: Իհարկե, դա մեկ օրում չի եղել, օրենքներն ընդունելուց, գործընթացը սկսելուց հետո տարիներ են պետք, որ ներդրողները վստահ լինեն կայունության հարցում: Այսինքն՝ վստահ լինեն, որ այն ինչ հայտարարվում է, հաջորդ տարի կամ երկու տարի հետո չի փոխվելու: Պետք է ասեմ, որ կայունությունը հիմնական գործոններից մեկն է»,-նկատեց ՀՀ նախագահը:
Երկրորդ գործոնն, ըստ նրա, առաջարկվող պայմաններն են՝ ներդրողներ ներգրավելու համար: «Դրանք պետք է գրավիչ լինեն, որովհետև աշխարհը և հսկայական շուկա է և լաբորատորիա, ցանկացած երկրում այսօր կարող ես գրանցվել ու սկսել քո գործունեությունը մանավանդ այս ոլորտում»,-նկատեց Արմեն Սարգսյանը:


Երրորդն, իհարկե, կրթական համակարգն է: Բելառուսն ունի շատ բարձր կրթական համակարգ և Հայաստանի նման ներուժ՝ այդ համակարգը զարգացնելու համար: «Իրենք, կարծում եմ, որ մեծ հաջողությունների են հասել: Մոտ 50 հազար մասնագետ աշխատում է այս ոլորտում՝ սկսած փոքր ընկերություններից, մինչև մեծերը, որոնք համաշխարհային անուն ունեն: Հետևաբար, Բելառուսի փորձը ինձ համար հետաքրքիր է: Կարծում եմ՝ Հայաստանն ու Բելառուսը բնական գործընկերներ են այս ոլորտում աշխատելու համար: Ես հույս ունեմ, որ վաղը Բելառուսի նախագահի հետ կշարունակենք մեր երկխոսությունը, թե ինչպես կարող են երկու երկրները համագործակցությունը խորացնել: «Տեխնոպարկ»-ի գործընկերներին հրավիրեցի Հայաստան, որպեսզի մեր երկրում ներկայացնեն իրենց գործունեությունը, և իրենց փորձառությունը»,-ասաց նախագահ Սարգսյանը:

Դիտվել է՝ 381

Մեկնաբանություններ